Ծեծկռտուք՝ Էջմիածնի գիշերային ակումբներից մեկում. երիտասարդներից մեկի ձեռքին ատրճանակ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 2-ին, ժամը 00.50-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի գիշերային ակումբում ծեծկռտուք է:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ կեսգիշերին հինգ երիտասարդ նշված ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ակումբի տնօրենից ընդունվել է հաղորդում:

Բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդներից մեկը ներկայացել է Վաղարշապատի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հետագա միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ են ստացել, որ նշված դեպքի ժամանակ երիտասարդներից մեկի ձեռքին ատրճանակ է եղել:

27-ամյա երիտասարդը Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է առանց թույլտվության գազային ատրճանակ:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս