«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի անունը կփոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը կվերանվանվի: Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Նախագծով առաջարկվում է «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Կառավարական առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՊՈԱԿ-ի գործունեության առարկան և հիմնական նպատակը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ծառայողական առանձնատների սպասարկումն ու շահագործումն է, ինչպես նաև ծառայողական առանձնատներում բնակվող պաշտոնատար անձանց կեցության և սննդի սպասարկումն ու ապահովումն է:

ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները երրորդ անձանց հետ հարաբերվելիս գործնականում հաճախակի բախվում են իրավիճակի, երբ Կազմակերպության անվանման հնչեցումը որևէ կերպ չի արտացոլում Կազմակերպության նպատակները, հնարավորություն չի տալիս նույնացնել Կազմակերպությանը, տարընկալումների տեղիք է տալիս:




Լրահոս