ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի՞ շուրջ են բանակցում Վաշինգտոնում. ի՞նչ սպասելիքներ ունեն Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վաշինգտոնում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունների եզրափակիչ փուլը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցության:

Թե ի՞նչ են շուրջ երեք օր բանակցում կողմերը՝ հայտնի չէ, միայն երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Վաշինգտոնում բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ, և վստահեցրեց, որ անակնկալներ այնտեղ չկան:

Արցախում տեղյա՞կ են արդյոք, թե ինչի՞ շուրջ են բանակցում Վաշինգտոնում կամ ի՞նչ սպասելիքներ ունեն վաշինգտոնյան բանակցություններից: Այս հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ, ով էլ մեզ հետ զրույցում նշեց՝ Արցախում բանակցային բոլոր կողմերից ակնկալում են հստակ դիրքորոշում ՝ ինչպե՞ս են տեսնում Արցախի ապագան.

«Ակնկալում ենք հստակ պատասխան՝ Երևանից, Մոսկվայից, Վաշինգտոնից և Փարիզից, թող ասեն՝ ինչպե՞ս են պատկերացնում խնդրի լուծումը: Պատասխան ենք ակնկալում նաև հայ հանրությունից, տեսնենք՝ ի՞նչ են մտածում Արցախի մասին: Ինքնության հարցն է մեր բարձրացվել, պետք է տեսնենք Արցախը ծնողներ, երբայրներ, քույրեր ունի՞, թե՞ որբ է»,-ասում է Բաբայանը:

Քրիստինա Մուշեղյան 

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս