Չեխիայում Հայաստանի և Չեխիայի վարչապետները համատեղ հայտարարություն ստորագրեցին, որը վերաբերում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ժողովրդավարական սկզբունքների խորացմանը, մարդու իրավունքներին և այլ հարցերին։
Պրահայի վարչապետի խոսքով՝ այս տարի Չեխիան նշում է գերազանց դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Կողմերը համաձայնել են, որ ժողովրդավարական նույն արժեքներ կրողներն են և հույս ունեն, որ համագործակցությունը կխորանա տարբեր ոլորտներում։
«Մենք նաև պետք է գնահատենք այն հանգամանքը, որ Եվրոպական խորհրդարանն այս տարի մարտին զեկույց հրապարակեց, որում ընդգծեց՝ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է։ Մենք պետք է անպայման սատարենք երկրին, համոզված եմ, որ դրա արտացոլումը կտեսնենք երկու երկրների, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում»,- նշեց Ֆիալանը։
ՀՀ վարչապետն էլ ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը։