ԱՄՆ-ը կապ չունի Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նա մատնանշել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի մեկնաբանությունն այն մասին, որ Վաշինգտոնը կարող է ներգրավված լինել անօդաչու թռչող սարքերի հարձակումներին:
«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը չի եղել։ Ինչ էլ որ լիներ, ԱՄՆ-ը ներգրավված չէր»,- ասել է Քիրբին MSNBC-ի եթերում։
Սպիտակ տան խոսնակը հավելել է, որ Վաշինգտոնը դեռ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել, և տեղի ունեցածին որևէ գնահատական չի տալիս։
Նշենք, որ Սպիտակ տան այս հայտարարությունն ըստ Պեսկովի, ծիծաղելի են թվում: Ըստ նրա՝ Մոսկվան գիտի, որ Կիևը Վաշինգտոնի թելադրանքով հարվածների համար ընտրում է և՛ միջոցներ, և՛ թիրախներ։