
Տիրաժային աուդիտի բյուրոյի անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ լավագույն թերթ է ճանաչվել The Wall Street Journal-ը՝ մոտավորապես 2,1 միլիոն օրական միջին տպաքանակով:Երկրորդ տեղը զբաղեցնում է USA Today-ը՝ 1,78 միլիոն տպաքանակով, իսկ երրորդը՝ The New York Times-ը` 1,15 միլիոն տպաքանակով: Տիրաժային աուդիտի բյուրոն որոշել է նաեւ ամենահայտնի էլեկտրոնային հրատարակչություններին: Այդ վարկանիշում առաջին տեղը կրկին զբաղեցնում են The Wall Street Journal-ը`537,4 հազար ընթերցող, երկրորդ տեղում է The New York Times ինտերնետ-թերթը`380 հազար ընթերցող, իսկ եռյակը փակում է The New York Daily News թերթը`165,4 հազար ընթերցող: