Հայ բռնցքամարտիկները Մոլդովայում ոսկե մեդալներ են նվաճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը հաջող մրցելույթներ է ունեցել Մոլդովայում կայացած միջազգային մրցաշարում՝ նվաճելով ոսկե մեդալներ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից։

Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր բոլոր 9 մարզիկները բարձրացել են պատվո հարթակ։ Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալակիր են դարձել Վաղարշակ Քեյան (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50կգ), Սամվել Սիրամարգյանը (70կգ) և Ալբերտ Հարությունյանը (75կգ): Մրցաշարին մասնակցում էին 7 երկրի բռնցքամարտիկներ։ Թիմային պայքարում մեր ընտրանին 2-րդն է։




Լրահոս