
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկման շրջանակում:
«Հաջորդ շաբաթ ես կայցելեմ Մոսկվա»,-ասաց Փաշինյանը: