
Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 5-ից օրենքով կթույլատրվի միասեռականների ամուսնության գրանցումը եկեղեցում,- հայտնում է The Daily Telegraph-ը: Ներկայում լեսբուհիների եւ գեյերի ամուսնությունը եկեղեցում օրենքով արգելվում է:
Սակայն անգլիկան եկեղեցին արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում իր օրհնությունը տալ համասեռամոլներին: Միաժամանակ, եկեղեցականները մտավախություն են հայտնել, որ ապագայում սեռական փոքրամասնության ներկայացուցիչների համար կարեղ է օրենք ընդունվել, որով նրանք կկարողանան դատի տալ քահանաներին` ամուսնությունը չգրանցելու համար:Ներկայում Մեծ Բրիտանիայում ամուսնություն է համարվում տղամարդու եւ կնոջ միությունը, իսկ միասեռականների համար օգտագործվում է քաղաքացիական զուգընկեր տերմինը: