ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սոթքի հանքի աշխատակիցներն այսօր փորձել են գնալ աշխատանքի և վերսկսել իրենց աշխատանքները, սակայն չի հաջողվել: Աշխատակիցները ArmLur.am-ի պատմեցին, որ երբ սկսել են միացնել տեխնիկաները և աշխատեցնել դրանք, ադրբեջանական ԶՈՒ-ն սկսել է կրակոցներ արձակել:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: