Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այլ վայրից տեղափոխվել և Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Նեղոց բնակավայրի հիմնական դպրոցին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։
Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է 2023 թվականի մայիսի 15-ից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: