ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի զրույցի գործով դիմում Գլխավոր դատախազին. ինչ են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Հակակոռուպցիոն կոմիտեից ստացել է իր եւ Գագիկ Ջհանգիրյանի զրույցի կարճման որոշումը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն եւս կարճեց ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության առիթով հարուցված քրեական վարույթը:

«Ժողովուրդ» օրաթերթի այս տեղեկությունը հաստատել էր նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժինը: Իսկ հիմա գլխավորի մասին. ստացվում է, որ ԲԴԽ նախկին նախագահների ձայնագրության գործը, որտեղ խոսում էին, թե ինչպես են Ջհանգիրյանին ճնշում՝ ստիպելով պատժել Վարդազարյանին, ՀՀ քննչական կոմիտեի եւ Գլխավոր դատախազության բախումների պատճառն է: Բանն այն է, որ ի սկզբանե այս աղմկահարույց ձայնագրության մասով նախաձեռնված քրեական վարույթը քննում էր ՀՀ քննչական կոմիտեն:

6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որեւէ մեկը մեղադրյալ չներգրավվեց, ու գործը կարճվեց: Այստեղից էլ սկսվեց «հակամարտությունը»: ՀՀ գլխավոր դատախազի «ԱԱԾ-ական» տեղակալ Արթուր Պողոսյանը վերաբացել էր գործի վարույթը կարճելու մասին ՔԿ քննիչի որոշումը: Եվ, ահա, Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն գրեթե 3 ամիս քննեց կարճված գործը, սակայն հարցաքննության չհրավիրեց ոչ՛ Վարդազարյանին, ո՛չ Ջյանգիրյանին. ոչ մի քննչական գործողություն, ըստ էության, չարեց ու որոշեց կարճել:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս