Ինչ տվեցին արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումները. ամփոփում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական, ամերիկյան և ադրբեջանական կողմերն ամփոփիչ հայտարարություններ են ներկայացրել այս օրերին Վաշինգտոնում ընթացող եռակողմ հանդիպումների շուրջ, որոնք մի քանի օր են տևել:

Մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները երկկողմ համաձայնագրի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, սակայն մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումները մնացել են տարբեր: Այս մասին աված է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներում քառօրյա բանակցություններից հետո կողմերի տարածած համատեղ հայտարարության մեջ: Սակայն հայտարարության մեջ նշված չէ, թե որ առանցքային հարցերի շուրջ են կողմերը մնացել իրենց հակադիր դիրքորոշումներին:

Չորս օր տևած բանակցություններից հետո հաղորագրություն է տարածել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նա հայտարարության մեջ նշել է, որ թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ քննարկումներից հետո կողմերը շոշափելի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման հարցում։

«Ես առաջարկել եմ նախարարներին վերադառնալ իրենց երկրներ՝ իրենց կառավարությունների հետ կիսելու այն հեռանկարը, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնությունը հասանելի է», – ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը: ԱՄՆ պետքարտուղարը նաև եզրափակիչ ելույթով էր հանդես եկել՝ նշելով, թե լավատես է, որ այս այս քննարկումները խաղաղության համաձայնագրի հիմք են ստեղծել:

Ն.Հ.




Լրահոս