Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների շուրջ 4 տեւած բանակցություններն այսօր ավարտվեցին:
Հանդիպման վերաբերյալ շատ մանրամասներ հայտնի չեն, կողմերը խուսափում են բացահայտել՝ ի՞նչ է քննակվել Վաշինգտոնում: Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ վաշինգտոնյան բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ:
ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը, ամփոփելով վաշինգոտնյան բանակցությունները, նկատում է՝ Վաշինգտոնում որոշակի ճնշում և պարտադրանք կար հայկական կողմի վրա.
«Կասկածում եմ, որ Վաշինգտոնում փաստաթուղթ ստորագրվի, քանի որ, ամեն դեպքում, այդ փաստաթղթի նախագիծը, որը տարբեր ֆորմատներով դաշտ է նետվում, անգամ դրա անվանումն է անընդհատ վերաձևակերպվում: Այս ամենը հուշում է, որ կողմերը դեռեւս վերջնական փաստաթուղթ ստորագրելուն պատրաստ չեն: Նիկոլ Փաշինյանը շատ հրաշալի տեսնում է, որ օր օրի իր վարկանիշը գահավիժում է, հասկանում է, եթե որևէ պայմանագիր ստորագրի, ինքը չի մարսելու: Ժողովրդին ինչքան էլ մեղադրում ենք, որ անտարբեր են, քնած են, միևնույն է, ծայրահեղ վատ փաստաթղթի դեպքում այդ բռնկումը լինելու է: Սա հասկանում է նաև Արեւմուտքը, ուստի ներքին դեստաբիլիզացիա թույլ չտալու համար կփորձեն ինչ-որ չափով դրական դրույթներ ներառեն այդ փաստաթղթում:
Տրամաբանական է, որ մեզ համար լիարժեք դրական փաստաթուղթ չի լինելու, հետեւաբար, մենք պետք է մեր երկրի ներսում փորձենք իրավիճակ փոխել»,-ասում է Կոստանյանը: