
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երկրորդ հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 63,5 կգ քաշային կարգի երկրորդ մենանարտում Հովհաննես Բաչկովը մրցեց Թուրքիան ներկայացնող Կագան Կանլի Բիլգեի հետ: Բաչկովը գերազանցեց 5:0 հաշվով: