Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից մայիսի 6-ին ժամը 12:38-ին հաղորդում է ստացվել, որ Շոշ համայնքի բնակիչը գյուղի դպրոցի մոտ գտնվող իրեն պատկանող հողատարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել է հրթիռակասետային և մեկ գնդիկաբեկորային ռումբ։
Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Զինամթերքը Շոշի տարածքում հայտնվել է 2020 թվականի պատերազմի ընթացքում` ադրբեջանական զինուժի կողմից գյուղի հրթիռակոծության ժամանակ։
Չպայթած զինամթերքը վնասազերծելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության սակրավորները:
Քիչ հետո զինամթերքը կպայթեցնեն: Ծառայությունից բնակիչներին հորդորել են պայթյունի ձայն լսելու դեպքում խուճապի չմատնվել։