Ոչ մի դեպքում չի կարելի օղիով կամ քացախով շփումներ անել. բարձր ջերմությունը նվազեցնելու ամենավտանգավոր մեթոդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեխաների բարձր ջերմությունը նվազեցնելու տարածված մեթոդներից որոշները կարող են խիստ վտանգավոր լինել ու դառնալ ինտոքսիկացիայի պատճառ։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է թերապևտ Օլեգ Աբակումովը՝ ներկայացնելով այդ մեթոդներից ամենավտանգավորները։

Առաջին հերթին մասնագետը խորհուրդ չի տալիս սպասել մարմնի ջերմաստիճանի կրիտիկական բարձրացմանը այն նվազեցնելու համար։ Եթե երեխայի ինքնազգացողությունը վատթարացել է, ապա ջերմիջեցնող կարելի է կիրառել անգամ 37 աստիճանից մի փոքր բարձր ջերմաստիճանի դեպքում։

«Ոչ մի դեպքում չի կարելի օղիով կամ քացախով շփումներ անել։ դրանք թունավոր են և մաշկի միջոցով ներծծվելով կամ գոլորշու միջոցով օրգանիզմում հայտնվելով, դանդաղ թունավորում են երեխայի օրգանիզմը։ Չի կարելի նաև անալգին տալ, որը բացասաբար է անդրադառնում արյունաստեղծ համակարգի վրա և բարձրացնում է օրգանիզմի ընկալունակությունը վարակների նկատմամբ»,- նախազգուշացրել է բժիշկը։

Բացի այդ, թերապևտը նաև հորդորել է խուսափել տարբեր ջերմիջեցնող դեղամիջոցների միաժամանակյա գործածությունից։ Ընդ որում, դրանք հատկապես վտանգավոր կլինեն առանց մանկաբույժի նշանակման ընդունելու դեպքում։




Լրահոս