
Յոթ ամիս տեւած ռմբակոծություններից հետո ՆԱՏՕ-ն դադարեցնում է իր ռազմական գործողությունները Լիբիայում։Երկուշաբթի լիբիական ժամանակով 23։59-ին ավարտվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի վավերականությունը Լիբիայում ոչ թռիչքային գոտի սահմանելու վերաբերյալ։Այս մասին պաշտոնական որոշում է կայացվել հոկտեմբերի 28-ին Հյուսիսատլանտյան դաշինքի նիստի ժամանակ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը գոհ է դաշինքի իրականացրած գործողություններից։ Լիբիայում` յոթ ամիսների ընթացքում, ՆԱՏՕ-ի ինքնաթիռներն իրականացրել են ավելի քան 26 հազար թռիչք, որոնցից 9,6 հազարը՝ հարվածային։