ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեւանի Օղակաձեւ զբոսայգու չորրորդ հատվածում տեղի ունեցավ Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված հուշարձանի բացումը։

«Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացման արարողությանը Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող  Տիգրան Ավինյանի ելույթի ընթացքում ներկաներից մի քանիսը սկսել են վանկարկել՝ «դա-վա-ճան»։

Քաղաքացիները բացականչել են նաեւ՝ «Արցա՛խ, միացո՛ւմ», սուլել են։

 

 

 

 

 

ԲԱՆԿԱՅԻՆ

ՀԱՐՑ. Բանկոմատից փորձել եմ կանխիկացնել աշխատավարձս, սակայն պարզել եմ, որ քարտիս ժամկետը արդեն մեկ ամիս է, ինչ լրացել է: Դրա հետեւանքով չեմ կարողացել ժամանակին կանխիկացնել գումարը: Ուզում եմ տեղեկանալ՝ արդյոք բանկը պարտավոր չէ ինձ տեղեկացնել քարտի ժամկետը լրանալու մասին:

Լարիսա Հունանյան (52 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բանկն օրենքով պարտավորություն չի կրում տեղեկացնելու վճարային քարտի ժամկետը լրանալու մասին, քանի որ վավերականության ժամկետը նշված է քարտի վրա:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաճախորդն իրավունք ունի իր հաշվում առկա դրամական միջոցները տնօրինել իր հայեցողությամբ՝ բանկին հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու կարգադրություն տալով: Սակայն պայմանագրով նախատեսված դեպքերում բանկն իրավունք ունի հաճախորդի հաշվից անակցեպտ (անառարկելի) կարգով գումարներ գանձել՝ ուղղելով այն հաճախորդի՝ բանկի նկատմամբ ունեցած պարտավորություններին:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ.  Խնդրում եմ ասել՝ ինչ է իրենից ներկայացնում հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը:

Տիրուհի Մնացականյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Մնացականյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վերականգնողական անհատական ծրագիրը՝ սահմանված որոշակի վավերապայմաններով եւ ձեւով, լրացման համար անհրաժեշտ դաշտեր պարունակող փաստաթուղթ է, որի համաձայն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնումը:

Վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) կազմվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող  անձ ճանաչելու դեպքում: Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները եւ ժամկետները, աջակցող միջոցների եւ այլ ծառայությունների տեսակները:

ՎԱԾ-ն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոցառման տեuակից, ձեւից եւ ծավալից, ինչպեu նաեւ ամբողջ ծրագրի իրականացումից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Նշենք, որ հաշմանդամություն եւ սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց տրամադրվում են աջակցող միջոցներ, որոնք են՝ պրոթեզներ (վերին եւ ստորին վերջույթի), կրծքագեղձի էկզոպրոթեզ, ակնագնդի պրոթեզ, ձայնաստեղծ սարքեր/պրոթեզներ, օրթեզներ, անվասայլակներ, գուլպաներ (անդամահատված ծայրատի համար), լսողական սարքեր, լսողական սարքերի անհատական ներդիրներ, աղեկապեր, սեղմիրաններ, հենակներ, ձեռնափայտեր, քայլակներ, ծնկակալեր, ռեկլինատորներ, կոշիկներ (oրթոպեդիկ, պրոթեզի, օրթեզի):

 




Լրահոս