«Նեմեսիսի» հուշակոթողի տեղադրման շուրջ կրքերը չեն դադարում: Այժմ էլ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն է մեկնաբանել «Նեմեսիս»-ի հուշակոթողի տեղադրումը:
Խոսելով Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավարի համար փակելու որոշման մասին, Չավուշօղլուն սպառնացել է, թե Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակումով, կշարունակի հավելյալ միջոցներ ձեռնարկել, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշակոթողը։ Այս մասին Թուրքական ТЕМ-ի ուղիղ եթերում հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն:
Նշենք, որ Երևանի Օղակաձև զբոսայգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված արձանը բացվել է ապրիլի 25-ին։ Այն, ըստ նախաձեռնության հեղինակների, հավերժացնում է Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:
Սակայն հետաքրքիր է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ ձևով է արձագանքել այս որոշմանը: Մասնավորապես «Ազատությանը» տված հարցազրույցում, արձանի տեղադրումը սխալ համարեց՝ պատճառաբանելով, թե սա կառավարության որոշումը չէ։
Այնինչ նկատենք, որ քաղաքապետարանում որոշումներ հենց իր թիմն է կայացնում:
Մանրամասները՝ տեսանյութում: