
Մայիսի 6-ին Բագրատաշենի սահմանապահ անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 28-ամյա Վյաչեսլավ Կ.-ն:
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նա ՌԴ Սմոլենսկի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ծառայության վայրը լքելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: