ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիան կարող է առկախել բանակցությունները Հայաստանի հետ, եթե հուշարձանը չապամոնտաժվի. թուրքագետի կանխատեսումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան պահանջում է ապամոնտաժել Երևանում տեղադրված «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշարձանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ սպառնալով՝ եթե հուշարձանը չապամոնտաժվի, ապա լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն իրենք:

ArmLur.am-ի հետ զրույցում թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը նշում է՝ Թուրքիայում դիտարկում են, որ մի կողմից Հայաստանի փորձում է հարաբերություններ բարելավել, մյուս կողմից էլ, Երևանում տեղադրելով «Նեմեսիս»–ին նվիրված հուշարձանը, իբրև, հակաթուրքական քարոզչություն է իրականացնում:

Թե ի՞նչ լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու մասին է ակնարկել Թուրքիայի ԱԳ նախարարը՝ փորձագետը նշում է՝
Թուրքիան կարող է առկախել հայ-թուրքական բանակցությունները կամ սահմանափակել առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս