Նոր հանձնաժողով կստեղծվի. վարչապետի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացրել: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, աշխատանքային խումբը ստեղծվել է միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը ղեկավարելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարը, որը նաև աշխատանքային խմբի ղեկավարն է: Այդ կազմում ընդգրկված են նաև վարչապետի խորհրդական, արտաքին գործերի նախարարի տեղակալներ, էկոնոմիկայի նախարարի տեղակալը և այլք:

Ն.Հ.




Լրահոս