
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը երկրորդ մենամարտն անցկացրեց: Հայ բռնցքամարտիկն ուժերը չափեց Իրանի ներկայացուցիչ Պուրիա Ամիրիի հետ: Նա հաղթեց 5:0 հաշվով:
Մանասյանը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: