
Մամուլում այսօր պարբերաբար տեղեկություն է տարածվում, որ հակառակորդը Սյունիքում 5 կմ առաջ է եկել:
ArmLur.am-ի հետ զրույցում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, սակայն, հերքեց այս տեղեկությունը.
«Չկա նման բան: Եթե անգամ 5 մմ էլ առաջ եկած լինեին, ես այսպես հանգիստ ձեր զանգին չէի պատասխանի, իմ տեղում նստած չէի լինի:
Սուտ տեղեկություն է: Սյունիքում այս պահին հանգիստ է, ոչ մի լարվածություն չկա: Ամեն կես ժամը մեկ մի բան կարող է լինել, իրավիճակ փոխվել, բայց մինչ այս պահը հանգիստ է »,-ասաց Գորիսի համայնքապետը:
Քրիստինա Մուշեղյան