ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ դիտարկել է «Հյուսիս-հարավ» ծրագրի Տրանշ-3-ի` Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը, որոնք ակտիվ փուլում են։ Իրականացվում է ասֆալտապատման աշխատանքներ. տեղեկացնում են ՏԿԵՆ-ից։
27,5 կմ ճանապարհահատվածի ամբողջական ասֆալտապատման և բետոնային կառույցների տեղադրման աշխատանքների ավարտը նախանշված է մինչև տարեվերջ։ Նախարարը հետևել է աշխատանքների որակին, տվել հանձնարարականներ։
Նախարարը ծանոթացել է նաև Գյումրու սկզբնամասում իրականացվող՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք մեկնարկել են այս տարի։