Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակման մեջ առնելու աղետալի վնասներից մեկն էլ էներգետիկ ճգնաժամն է, որը մեղմելու նպատակով Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ֊ն աննախադեպ ռեժիմով է աշխատել, արդյունքում` այսօր ջրամբարը գրեթե դատարկ է։
Այս մասին տեղեկացնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Առաջին նկարում Սարսանգի ջրամբարն է մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, իսկ երկրորդ նկարում ջրամբարի ներկայիս պատկերն է։
Երեք ամսից ավել է, ինչ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնել: Էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով Ադրբեջանը պարբերաբար Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքներն էր խափանում․ վերջին անջատումից արդեն անցել է 2 ամիս։
Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ը էներգետիկ ճգնաճամը մեղմելու միակ տարբերակն էր և ձմռանը էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից: