
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը 86 կգ քաշայինների 1/8 եզրափակչում ժամանակից շուտ հաղթանակի է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում գրանցելով երեք նոկդաուն:
Քառորդ եզրափակչում Ռաֆայել Հովհաննիսյանը կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշիտաշվիլիի հետ:
Այսօր ավելի վաղ ԱԱ-ի քառորդ եզրափակիչ էր դուրս եկել նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը: