«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Ավանդաբար Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ին մի շարք միջոցառումներ են տեղի ունենում՝ պաշտոնական մակարդակով:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա եւ այնտեղ է մասնակցելու միջոցառումների, հետեւաբար նա «Հաղթանակ» զբոսայգում ներկա չի լինի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ պաշտոնական միջոցառումը կազմակերպել է ՀՀ նախագահի աշխատակազմը, ներկա են լինելու պաշտոնյաներ, հյուրեր:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում