
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մուրադ Նուրիջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ հայհոյանքներով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը խոչընդոտելով հարվածներ է հասցրել «Մուրացան» հիվանդանոցի անվտանգության ծառայության աշխատակից Արսեն Արմենակի Բարսեղյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ք.Մ.