ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ծաղիկներ խոնարհեց Անհայտ զինվորի գերեզմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՊՀ մի շարք երկրների առաջնորդների հետ ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին։

Մինչ այդ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ Կարմիր հրապարակում դիտել է տոնական քայլերթը։

Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով Մոսկվայում է՝ ներկա գտնվելու մայիսի 9-ի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:




Լրահոս