
Համաեվրոպական երգի մրցույթն այս տարի Հայաստանը ներկայացնող Բրյունետը լուսանկար է հրապարակել հայկական դրոշով ու շնորհակալություն հայտնել իր երկրպագուներին:
«Եվրատեսիլի երկրպագուները ամենամեծ հաղթանակն են, որի մասին կարող է երազել ցանկացած արտիստ։ Ձեր ջերմությունն ու բարությունը հավերժ կմնան ինձ հետ։ Սիրում եմ քեզ»,-նշել է նա:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակիչն այսօր է` ժամը 23:00-ին. Հայաստանը ներկայացնող Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում` մայիսի 11-ին, 2-րդ համարի ներքո:
Իսկ եզրափակիչը մայիսի 13-ին է:
Լիդա Եղիազարյան