Արցախյան շարժում (Artsakh Movement) ֆեյսբուքյան խումբը լուսանկարներ է տարածել Մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից.
Լուանկարներին ուղեկցող գրառման մեջ ասվում է. «Լուսանկարներ «Ո՝չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խմբի կողմից կազամկերպած հանրահավաքից։
Այսօրվա պայքարը արժանապատվության պայքար է, այն անհրաժեշտ է ոչ միայն այսօր, որ ճիշտ ապրենք այլ նաև վաղը, որ դրանով սնվեն մեր և ձեր սերունդները։ Մենք հավաքվել ենք աշխարհին ցույց տալու, որ արժանապատիվ ապրելու ենք մեր հայկական Արցախում։
Այս համոզմունքով են տասնյակ հազարավոր արցախցիներ դուրս եկել հրապարակ։
Լուսանկարները` Դավիթ Ղահրամանյանի»: