
Իռլանդիայի ֆինանսների նախարարը հայտնել է, որ երկրի տնտեսության համար լավ լուրեր ունի. երկրի արտաքին պարտքը կկրճատվի եւս 5 միլիարդ դոլարով,-գրում է The Telegraph -ը: Նախարարի խոսքով` այդ գումարը սխալ հաշվարկների պատճառով չի երեւացել պետական գանձարանում, եւ այդ մասին հայտնի է դարձել պատահաբար: