Սպերցյանին հարմար կլինի հանդես գալ Իսպանիայի կամ Գերմանիայի առաջնություններում․ նա պատրաստ է խաղալ Եվրոպայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատրաստ է խաղալ Եվրոպայում։ Այս կարծիքին է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։

«Ես նոյեմբերին խոսել եմ Էդուարդ Սպերցյանի հետ, ասել եմ. «Մի ոտքով արդեն Եվրոպայում պետք է լինես»։ Ակումբն ու առաջնությունը կարևոր են կիսապաշտպանի համար, բայց Էդիկն արդեն պատրաստ է խաղալ Եվրոպայում։ Նա բոլոր հնարավորություններն ունի խաղալու եվրոպական թոփ 5 լիգաներում։ Սպերցյանն ինձ մեկ անգամ չէ, որ ասել է, որ գոհ է ներկայիս ակումբում ստեղծված բոլոր պայմաններից, բայց ավելի շատ է ցանկանում խաղալ Եվրոպայում։ Նրա խնդիրն է հասնել այնտեղ, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել այս խաղացողի մակարդակի մասին»,- ասել է Օզբիլիսը։

Նրա խոսքով՝ Սպերցյանին հարմար կլինի հանդես գալ Իսպանիայի կամ Գերմանիայի առաջնություններում։




Լրահոս