ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են Արմավիրի բանտում խուզարկել կալանքի տակ գտնվող ԱԺ նախկին պատգամավորի խուցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեում ավարտական փուլ է մտել ԱԺ նախկին պատագամավոր Սուրեն Մանուկյանի կողմից ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման քրեական գործը: նկատենք, որ Մանուկյանը արդեն 9 ամիս է ինչ կալանքի տակ է եւ նրա շուրջ օրերս ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Իրավապահների որոշմամբ՝ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Սուրեն Մանուկյանը «Արմավիր» ՔԿՀ֊ից տեղափոխվել է «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ (ԱԱԾ)։

Վերջին մեկ ամսվա ընթացքում, երբ Սուրեն Մանուկյանը գտնվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, բազմաթիվ անգամ քրեատարողական ծառայության բազմաթիվ ծառայողների կողմից ստուգումներ են իրականացվել այն սենյակում, որտեղ պահվել է Մանուկյանը` փորձելով գտնել նրա մոտ արգելված որևէ առարկա, որով էլ կարող էին իբր հիմնավորել, որ Սուրեն Մանուկյանը խոչընդոտում է նախաքննության ընթացքին և ինչով հնարավոր կլիներ ևս մեկ անգամ երկարացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Ուշագրավ է սակայն, որ քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից այս ողջ ընթացքում իրականացված շուրջ տասնյակ ստուգումներից հետո Սուրեն Մանուկյանի մոտ և նրա խցում առհասարակ արտառոց ոչինչ չի հայտնաբերվել, սակայն այնուամենայնիվ, նախաքննական մարմինը որոշել է նրան տեղափոխել ԱԱԾ֊ի շենք` «Երևան» քրեակատարողական հիմնարկ։

Քնար Մանուկյան




Լրահոս