41 մլն դրամ Երեվանի թատրոնի եվ կինոյի պետական ինստիտուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարության մամլո ծառայությունից  armlur.am -ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ:Կառավարության ղեկավարը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի ուղեկցությամբ շրջել է կրթական հաստատությունով, ծանոթացել վերանորոգման աշխատանքների արդյունքում ստեղծված պայմաններին:Վերակառուցվել են ինստիտուտի լսարանները, աշխատասենյակները, գրադարանը, գրապահոցը, ընթերցասրահը, ճաշարանը, ստեղծվել են համակարգչային և պարի նոր հայելապատ սրահներ: Բուհի լսարանների, արվեստանոցների, աշխատասենյակների, կինոդահլիճների և ճաշարանի համար ձեռք է բերվել նոր գույք և տեխնիկա:Վերը նշված աշխատանքների իրականացման նպատակով, ընդհանուր առմամբ, ներդրվել է ավելի քան 41 մլն դրամ:
Շրջայցից հետո վարչապետը դիտել է ինստիտուտի ուսանողների մասնակցությամբ բեմադրված “Գարեգին Նժդեհ” ներկայացումը:




Լրահոս