
Ռուսաստանում անհայտ անձն աղյուսով հարվածել է դատավորի գլխին,-գրում է Lenta.ru -ն։Դեպքը տեղի է ունեցել Սարատովում։ Անհայտ անձը հարձակվել է դատավոր Տատյանա Շմալենկոյի վրա, աղյուսով հարվածել կնոջ գլխին եւ դեպքի վայրից դիմել փախուստի։Հարձակումը, որի հետեւանքով դատավորը ստացել է գանգա–ուղեղային փակ վնասվածք եւ ուղեղի ցնցում, տեղի է ունեցել կնոջ տան մերձակայքում։Դատավորը տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։