
ArmLur.am-ի թղթակիցը փոխանցում է, որ հայրենի խորհրդարանում այս պահին տոնական տրամադրություն է տիրում: ՔՊ-ական պատգամավորները կարծես թե խնջույք են կազմակերպել ԱԺ-ում: Մեր թղթակիցը նկատել է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շատ բարձր տրամադրությամբ շրջում է խորհրդարանում, իսկ իր աշխատասենյակում ոգելիչ խմիչք են օգտագործում, որտեղ տոնական տրամադրություն է տիրում:
Թե ինչ են տոնում իշխող խմբակցության պատգամավորները մեզ չհաջողվեց պարզել, բայց այն, որ ՔՊ-ում տոնական տրամադրություն է, դա փաստ է:
Հավելենք, որ պատգամավորի սոցցանցի էջում նշված է, որ երեկ նրա ծննդյան օրն էր, սակայն պաշտոնական փաստաթղթերում ծննդյան օրը նշված է մայիսի 3: