
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած ստորագրահավաքը հանուն Արցախի շարունակվում է: Օրեցօր մեծ թվով մարդիկ են միանում ստորագրահավաքին:
Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ շարունակվում է նաեւ Շուշիից բերված գորգերի ցուցադրությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ից Թագուհի Թովմասյանը ստորագրահավաք է նախաձեռնել Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետը հեռացնելու պահանջով։
Քրիստինա Մուշեղյան