Վճարման հաշվի շուրջ ռեստորանի աշխատակիցներն ու հաճախորդները փոխադարձ հարվածներ են հասցրել իրար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մայիսի 9-ի ժամը 16.15-ին Ամիրյան փողոցի ռեստորաններից մեկում, խուլիգանության հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ութ երիտասարդների, որոնցից չորսը նշված ռեստորանի աշխատակիցներ են, և բաժին են հրավիրել 34-ամյա մի կնոջ:

Պարզվել է, որ վճարման հաշվի շուրջ ռեստորանի աշխատակիցների և հաճախորդների միջև առաջացած վիճաբանության ժամանակ նշված անձինք, խախտելով հասարակական կարգը, հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել իրար:

Ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:




Լրահոս