
ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը մայիսի 10-12-ը կգործուղվի Փարիզ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորը մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին:
Նրա գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը կկատարվի պետբյուջեի հաշվին:
Քրիստինա Մուշեղյան