
Մայիսի 9-ին Ստեփանավան քաղաքի մի բնակչի անվամբ հաշվառված հրազենի առկայության և պահպանության վիճակի հերթական ստուգման ժամանակ տան միջանցքում տեղադրված մետաղյա պահարանում հայտնաբերվել է ատրճանակի նմանվող առարկա: Ըստ տանտիրոջ՝ այն 2022 թ. օգոստոսին գտել էր Ձորագետի կիրճում:
Կազմված փաստաթղթերը և նշված առարկան ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին: