ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 10-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:

Ա. Գրիգորյանը և Ի. Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող վերջին զարգացումները: ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի շարք հարցերի շուրջ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը՝ կողմերը շեշտել են, որ ԼՂ հայերի իրավունքները և անվտանգությունը պետք է հարգվեն և պաշտպանվեն: Ռուսական կողմն ընդգծել է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի և գործի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում:




Լրահոս