
Քիչ առաջ քաղաքացի Տաթև Վիրաբյանը դիմում ներկայացրեց Ազգային ժողով, որպեսզի ստեղծվի էթիկայի հանձնաժողով, և քննվի Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքը: Այս մասին մեզ հայտնեց հենց ինքը՝ Արցախի բնակիչ, լրագրող Տաթև Վիրաբյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Անահիտ Վիրաբյան անուն-ազգանունով մի կին օգտատեր հայտարարեց, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրեն սեռական բնույթի հայհոյանք է գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Վիրաբյանն անպարկեշտ նամակը հրապարակել էր նաև սոցիալական ցանցի իր էջում:
Եվ չնայած պատգամավորը հայտարարեց, թե իր էջը, կարծես թե, կոտրել են, սակայն փաստերը հրապարակված էին, իսկ Աղազարյանը հայհոյելու համար այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել մինչ օրս: Եվ, ահա, Տաթև Վիրաբյանը գործուն քայլերի է դիմում։
Ք.Մ.