
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ պահանջներին և հայտարարություններին։ Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Մենք պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ հանրային քննադատությունը համարում ենք հակարդյունավետ։ Տարակուսանք է առաջացնում ՀԱՊԿ-ից դուրս դրա հասցեին հնչող քննադատությունը, երբ անհրաժեշտ ողջ գործիքակազմը խնդիրները քննարկելու ու լուծելու համար առկա է։
Մենք Հայաստանից առարկայական քայլեր ենք սպասում, Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության իրականացման և մեր դաշնակից Հայաստանի հանդեպ այլ անվտանգային քայլերի իրականացման համար։ Երևանում շատ լավ գիտեն, որ ռուսական կողմը պատրաստ է այդ քայլերին»։