«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը ձեռք կբերի գրասենյակային գույք ու համակարգչային սարքավորումներ։ Նախագծի հիմնավորումից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ այս գնման անհրաժեշտությունն առաջացել է աշխատակազմի տեխնիկական հագեցվածության եւ տրանսպորտային միջոցների ապահովվածության բարելավման համար։
Այսպիսով, վարչապետի աշխատակազմը ձեռք է բերել վարագույրներ, քիվեր, հեռուստացույցներ, աթոռներ, բեռնատարներ, դրոշակաձող։ Այս նապատակով առաջարկվում է աշխատակազմին պետական բյուջեից գումար հատկացնել։
Տեղեկացանք, որ խոսքը 37 մլն դրամի մասին է, որից 15 մլն դրամը կուղղվի տեխնիկական հագեցվածության բարելավման համար, իսկ 12-ն էլ՝ ընդհանուր նշանակության մեքենաների ու սարքավորումների վերանորոգման համար։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում