
Այսօր ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
ArmLur.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ասաց, որ այս պահին իրավիճակը մարզում հանգիստ է.
«ՊՆ-ն հաղորդագրություն արդեն տարածել է: Այս պահին իրավիճակը հանգիստ է Գեղարքունիքում , կրակոցներ չկան, ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից ոչ մի բառ ավել չեմ կարող ասել»,-ասաց մարզպետ:
Քրիստինա Մուշեղյան