Կրակոցները եղել են Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ. թշնամու զինտեխնիկայի կուտակումներ կան. նոր մանրամասներ սահմանային իրավիճակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոթքում այս պահին հանգիստ իրավիճակ է, կրակոցներ չկան:

ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը՝ հավելելով, որ թշնամին կրակել է հենց Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ:

«Կրակոցներ հիմա չկան, բայց թշամու զինտեխնիկայի կուտակումները շատ են սահմանին, ամեն պահ կարող է իրավիճակը նորից լարվել»,-ասաց Ավետյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, առավոտյան ժամը 06։00-ից ադրբեջանական կողմը կրակում է Սոթքի դիրքերի ուղղությամբ:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս