ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղությանն աջակցելու հնարավորությունները։
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպը։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ը բանակցություններ են անցկացրել Վաշինգտոնում։
Բանակցությունների առաջին և վերջին նիստերին մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Վաշինգտոնի քննարկումներից հետո ԵՄ-ն հայտնեց, որ մայիսի 14-ին Բրյուսելում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։